Հրաձգության ֆեդերացիայի նախագահի ներդրումների հաշվին Հայաստանի հավաքականը միջազգային հարթակներում բարձր է պահում երկրի պատիվը
Спорт2011թ. Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահությունը ստանձնած Արթուր Հովհաննիսյանի ամենօրյա, հետևողական և քրտնաջան աշխատանքի ու անձնական միջոցներով ներդրումների հաշվին, Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է միջազգային տարբեր հարթակներում բարձր պահել երկրի պատիվը ու հնչեցնել հայոց օրհներգը:
Միայն վերջին տասնօրյակում Ֆրանսիայի Շատորու քաղաքում ընթացող վազող թիրախ մարզաձևի աշխարհի առաջնությանը և «Ասիայի երեխաներ» միջազգային խաղերում մեր մարզիկները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալներ:
Հրաձգության ֆեդերացիան շնորհավորում է Գոռ Խաչատրյանին Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ և հավաքական թիմին մաղթում նորանոր հաղթանակներ: