Առայժմ մենք չենք տեսնում Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից բանավոր տրված պարտավորությունների կատարումը. Չավուշօղլու
Мир![Առայժմ մենք չենք տեսնում Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից բանավոր տրված պարտավորությունների կատարումը. Չավուշօղլու](/timthumb.php?src=disc/11-08-22/3a87dc66d24e9505280e9100c8b3834b.jpg&w=780)
Թուրքիայի արտգործնախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի Մադրիդի գագաթնաժողովից հետո Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը ՆԱՏՕ-ին հյուսիսային երկրների անդամակցության հարցի շուրջ նախատեսված է օգոստոսի 26-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Առայժմ մենք չենք տեսնում Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից հուշագրում ամրագրված և բանավոր տրված պարտավորությունների կատարումը, որոնք վերաբերում են ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությանը։ Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք բանակցել։ Առաջին նման հանդիպումը Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ նախատեսված է օգոստոսի 26-ին»,- ասել է Չավուշօղլուն։
![](banners/armflix.jpg)