Դավթաշենում մեկ գիշերում 3 մեքենայի կողային հայելիներ են թալանել, մեքենաներից մեկը Հենրիկ Նավասարդյանի որդունն է
SocietyՕգոստոսի 9-ին ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, հայտնում է shamshyan.com-ը։
Այդ օրը՝ ժամը 11:30 –ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 36-ամյա Արամ Գ.-ից, ով հայտնել է, որ իրենց շենքի բակում գիշերը գողացել են Lexus մակնիշի՝ իրեն պատկանող ավտոմեքենայի կողային հայելիները:
Նույն օրը՝ ժամը 13:40–ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Նավասարդյանից, որը հայտնել է, որ գիշերը իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:
Այդ օրը՝ ժամը 11:20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Դավթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 47-ամյա Թագուհի Հովհաննիսյանից, որը հայտնել է, որ գիշերը իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:
Նշված 3 գողության փաստերով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բանում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին կա անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ տուժածներից Ա. Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանի տղան է, իսկ Թ. Հովհաննիսյանը աշխատում է «Ոսկե գագաթ» ՍՊԸ-ում: