Ալիևի հոխորտանքի, Փաշինյանի հանցավոր լռության և Մոսկվայի շուտասելուկի մասին
ПолитическиеՓաշինյան-Պուտին-Ալիև օգոստոսյան հնարավոր հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը, հայերին կրկին թշնամի անվանելը, Ղարաբաղում ապրող հայերին ոչ մի արտոնություն, կարգավիճակ ու անկախություն չտալու մասին պնդումները, 44-օրյա պատերազմով հաթաթա տալն ու տարածքային անվերջ պահանջները հուշում են երկու բեկումնային իրադարձության հավանականության մասին։
Առաջին, կամ Փաշինյանը հրաժարական է տալու ՝ գոնե այս փուլում քաղաքականապես ու բարոյապես վերջնական աղետից իրեն փրկելու համար, ինչից հետո, չի բացառվում, նոր վերահաս պատերազմի վտանգը,
կամ շարունակելու է սկուտեղի վրա վերջնականապես մատուցել հայ ժողովրդի արժանապատվության վերջին ծվենը՝ Արցախը, գեներացնելով քաղաքացիական բախումների սցենարը։ Ամեն դեպքում, լավատեսության առիթ չունենք․․․
Ի դեպ, լուսանցքում հայտնվեց ՀՀ գործող իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքում, հոդաբախշ նախադասությամբ գոնե չեն փորձում արդարանալ, թե ինչո՞ւ է Ալիևը նման հայտարարություններ անում, ինչո՞ւ է կրկին բացահայտ լկտիությամբ հոխորտում, և, ի վերջո, մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի դիրքորոշումը ո՞րն է, բացի տխրահռչակ եռակողմ հայտարարությունը պարբերաբար վկայոկոչելուց ու ռուսական խաղաղապահ առաքելության մասին հատվածական ակնարկներ անելուց։
Դե իսկ միջազգային հանրություն կոչվող անսեռ, անդեմ զանգվածի մասին խոսելն ավելորդ է․ աշխարհն իր ցավերն ու շահերն ունի, որոնք այս փուլում շրջանցում են մեզ՝ հայերիս, Հայաստանն ու Արցախը, ասենք, մի Թայվանի չափ էլ չկարևորելով․․․
Արա Ալոյան