Վաղուց հասունացել է մետրոպոլիտենի բոլոր մուտքերում անվտանգային սկանավորման համակարգ ունենալու անհրաժեշտությունը․ Հովհաննես Ավետիսյան
БлогосфераԵրևանի բյուջեի ընդամենը 2-3% սահմանում՝ միանգամյա կապիտալ ծախս անելու հաշվին, կարելի է մետրոպոլիտենի շուրջ ծավալված ծաղր ու ծանակին վերջ դնել: Ֆեյսբուքի իր էջում այդ մասին գրել է հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
«Երևանի բյուջեի ընդամենը 2-3% սահմանում՝ միանգամյա կապիտալ ծախս անելու հաշվին, կարելի է մետրոպոլիտենի շուրջ ծավալված ծաղր ու ծանակին վերջ դնել:
Առանց սա էլ, վաղուց արդեն հասունացել է մետրոպոլիտենի բոլոր մուտքերում անվտանգային սկանավորման համակարգ ունենալու անհրաժեշտությունը:
Բավ է աշխարհին և թշնամուն ի ցույց դնել, թե ինչքան տկար ու տխմար ենք մենք»,-նշել է նա: