Ռումբերի վերաբերյալ ահազանգերը հիմնականում ստացվում են էլեկտրոնային նամակների միջոցով. ԱԻՆ
Emergency CaseՌումբերի վերաբերյալ ահազանգերը հիմնականում ստացվում են էլեկտրոնային նամակների միջոցով։ Վերջին շրջանում հիմնականում ուղարկում են Քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին, այսօրվա նամակը փոխանցվել է ԱԻՆ քարտուղարությանը, այս անգամ մեզ է ուղղված եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հարցին՝ կեղծ ահազանգերը հիմնականում ստացվում են ՀՀ քաղաքացիներից, թե օտարերկրացիներից՝ Կոստանյանը նշեց՝ տեղեկություն չունի, նամակները էլեկտրոնային եղանակով է ստացվում։