Հնդկաստանում կինը թունավորել է երեք երեխաներին՝ ամուսնուց վրեժ լուծելու համար
Հնդկաստանի բնակչուհին ամուսնու հետ վիճաբանելուց հետո թունավորել է երկու որդուն և դստերը։ Այս մասին հայտնում է India Today-ը։
Տղաները մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ աղջիկա կյանքը հիվանդանոցում չի հաջողվել փրկել։ Ոստիկանությունը ձերբակալել է երեխաների մորը, նրա նկատմամբ քրեական գործեր կհարուցվեն։ Նա բացատրել է, որ վիճաբանությունից հետո զայրացել է ամուսնու վրա և որոշել է այս կերպ հաշվեհարդար տեսնել ամուսնու վրա։
Կինը երեխաներին թունավորել է՝ նրանց ալյումինի ֆոսֆիդ տալով։ Ոստիկանությունը հետաքննում է դեպքը և փորձում պարզել տեղի ունեցածի մանրամասները։