ԱՄՆ-ն 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության փաթեթ է պատրաստում Կիևի համար
USAԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լրացուցիչ ռազմական օգնություն է պատրաստում Ուկրաինայի համար, որը կազմում է 800 մլն ԱՄՆ դոլար և որի մասին հնարավոր է հայտարարվի նույնիսկ այսօր, գրում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրները նշել են, որ Բայդենը, ամենայն հավանականությամբ, հաստատելու է ռազմական աջակցության նոր փաթեթը:
Նշվում է նաև, որ ամերիկյան նոր օգնությունը գումարային որոշակի փոփոխության կարող է ենթարկվել: