«Տե՛ր, փարատիր քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը»․ Քրիստինա Եղոյանը՝ դստեր հետ
ԺամանցԵրգչուհի Քրիստինա Եղոյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր հետ։
Լուսանկարին կից նա գրել է․ «Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը եւ բժշկիր:
Շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները եւ դատապարտեցիր մեր թշնամուն:
Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին եւ ազատում հիվանդություններից: Ամեն»։