Ադրբեջանցի խմբագրի այցից հետո հայ լրագրողներ են փորձել մտնել Աղավնո, սակայն խաղաղապահներն արգելել են. Para TV (տեսանյութ)
VideoPara TV-ն հայտնում է, որ ադրբեջանական Haqqin.az էլեկտրոնային լրատվական միջոցի աշխատակից Էյնուլա Ֆաթուլաևի այցից հետո հայ լրագրողներ են փորձել մտնել Աղավնո, սակայն ռուս խաղաղապահներն արգելել են:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։