Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը կառուցման համար Տեղ-Կոռնիձոր հատվածում աշխատում է  երեք շինարարական կազմակերպություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը` նշելով, որ ամեն շինարարական կազմակերպություն իրականացնում է կոնկրետ ճանապարհատվածի շինարարությունը:

«Ամսի1-ից սկսել են աշխատանքները, ընթանում են մեծ թափով: Նախագծման աշխատանքների ժամանակ  մենք իրենց ասել էինք , որ ավելի լավ տարբերակ կա, որը անցնում ոչ թե Կոռնիձորի տակով, այլ Տեղ գյուղի տակով, որը ավելի հարմար էր, հարթ էր, բայց չգիտեմ նախագծողները ինչի հիման վրա են նման որոշում կայացրել ու Կոռնիձորի  մոտով են որոշել, բայց ավելի լավ տարբերակ էր մեր առաջարկածը»,-ասել է նա:

Նշենք, որ Բերձորն ու Աղավնոն հակառակորդի վերահսկողության տակ անցնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանալու Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով: