Ռուսաստանցիներին վիզա չտրամադրելու արգելքը լավ միտք չէ. Բորել
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի աջակցում ռուսաստանցիներին շենգեն վիզա չտրամադրելու արգելքին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պաշտոնյան այդ նախաձեռնությունը շատ հակասական է որակել:
«Կարծում եմ, ռուսաստանցիների մուտք գործելն արգելելը լավ միտք չէ, պետք է ավելի խելամիտ գործել»,-ընդգծել է Բորելը: