В контексте отношений между Арменией и Россией существуют определенные проблемы и вопросы: глава МИД Армении Мы являемся членом ОДКБ, но не хотим быть частью механизма, который не работает: глава МИД Армении Министр труда и социальных вопросов Армении встретился с министром связи и информационных технологий Саудовской Аравии Пашинян приветствовал визит Купмана в Армению и подчеркнул важность дальнейшего развития отношений Армения-ЕС Премьер-министр Армении принял генерального директора Европейской комиссии по вопросам расширения и политике соседства Страны G7 достигли соглашения вокруг отказа от угля к 2035 году Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Международный день джаза в Ереване отметят праздничными концертами Текущий процесс связан не с изменением территории, а с воспроизведением госграницы: министерство юстиции На границе Армении и Азербайджана установлено 35 столбов: выполнено более половины запланированных работ 

Ապրել սովորեցնողներն ու մահվան դեսպանները. Գեղամ Նազարյան

Общество

Այս հոդվածը քաղաքագիտության մասին չէ, ոչ էլ քաղաքականության, ոչ էլ այն մասին, թե երբ է իր պաշտոնը թողնելու ջրի աղբյուրի վրա նստած դեւը: Վաղը կամ մեկ այլ օր նա ստիպված է լինելու դա անել, քանի որ առանց ջուր ապրել չի լինում, բայց կա մի գլխավոր կամ կարեւոր հարց՝ արդյոք միայն նա՞ է նստած մեր երկրի ջրի աղբյուրի վրա:

Այս հոդվածն ապրելու մասին է: Ավելի անկեղծ ասեմ՝ մենք ուզո՞ւմ ենք որպես միասնություն, որպես միասնական ազգ, որպես պետություն ունեցող ազգ ապրել, թե բռնել ենք, այն էլ ամուր, ինքնասպանության տանող ճանապարհը:

Պատերազմներում պարտվել են գրեթե բոլորը: Պարտվել են ավստրիացիները, հունգարները, թուրքերը, ռուսները, գերմանացիներն ու ֆրանսիացիները, անգամ անգլիացիները: Պարտվել է նաեւ Ադրբեջանը: Պարտվել է հենց մեզ: Իսկ ի՞նչ են արել պարտվածները: Արագ կամ ոչ արագ վերակազմակերպվել են, ձգել գոտիներն ու բռնել վերելքի ճանապարհը: Ոմանք շատ են վեր բարձրացել, ոմանք քիչ, բայց բարձրացել են ու ապրել: Ապրել:

Իսկ ինչ ենք անում մենք: Առաջինը. մենք նեղ անձնական ու թիմային շահերն այնքան վեր դասեցինք ազգային ու պետական շահից, որ երկիրը պարտության ու աղետի տարած վարչախումբն ու նրա առաջնորդը հրաժարական չտվեցին ու շարունակում են չտալ: Եւ այստեղ մեղքի բաժինը միայն չտվողինը չէ, այլ նաեւ նրանցը, որոնք այս կամ այն նեղ անձնական կամ նեղ թիմային շահերից ելնելով հայրենիքի համար պայքարում են ամառային անձրեւիկի նման՝ պայքարում են տեղ-տեղ:

Բայց սա էլ դեռ ամենակարեւորը չէ, այլ այն, որ տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդի մի ստվար զանգված սնվում է բացասական էներգետիկայով, սնվում է վատ լուրերով եւ գոյատեւում վատ լուրերի սպասելով:

Այս մասին շատ եմ խոսել, շատ եմ գրել ու հիմնականում հանդիպում եմ չհասկացվածության պատին: Մի՞թե մենք չենք նկատում, թե ինչով ենք հիմա զբաղվում: Մենք մահվան դեսպան ենք աշխատում: Մենք դժբախտությունը, պարտությունը, կորուստը հրավիրում ենք մեզ մոտ:

Հետեւե՞լ եք ֆեյսբուքյան գրառումներին, հետեւել եք այս կամ այն հասարակական ու քաղաքական գործիչների հոդվածներին ու հարցազրույցներին: Եզակի բացառություններով ամբողջը ողբ է, սարսափ ապագայի նկարագրություններ: Ամենասարսափելին բացասական ապագայի հաստատական պնդումներն են՝ «Ադրբեջանը վերցնելու է Արցախը», «Արցախում հայ չի մնալու», «Սյունիքը անցնելու է Ադրբեջանի վերահասկողության տակ», «Սյունիքում հայ չի մնալու», «Ադրբեջանը հասնելու է իր պահանջին եւ ստանալու է միջանցքը», «Տավուշի յոթ գյուղեր անցնելու են Ադրբեջանին», «Թուրքիան Հայաստանը թուրքացնելու է», «Թուրքերը գրավեցին Գանձասարը» եւ այսպես շարունակ:

Վստահ պնդում եմ, եթե ավստրացիները, հունգարները, ռուսները, գերմանացիները, ճապոնացիները պարտությունից հետո այսպես վարվեին, նրանք հաստատ ոտքի չէին կանգնի: Եթե ձեզ թվում է նրանք ողբերգություն չեն ապրել կորուստների համար, ապա սխալվում եք, բայց նրանք լինելով ապրող ազգեր, ենթագիտակցաբար կամ եւ ենթագիտակցաբար, եւ գիտակցաբար այնպես չեն վարվել, ինչպես հիմա՝մենք: 1994-95 թվականներին, դրանից հետո ադրբեջանցիները չեն արել այն, ինչ հիմա մենք ենք անում: Նրանք երգչախումբ կազմած չէին ասում՝ հայերը շուտով հասնելու են Կուր, հայերը գրավելու են Գանձակը, հայերը կմտնեն Բաքու եւ այսպես շարունակ: Ինչ արեցին նրանք, բոլորիս աչքի առաջ է: Իսկ մենք... Մենք դարձել ենք մահվան դեսպաններ ու գովազդում ենք մեր երկրի կործանումը, ավելին, պնդում, որ դա անխուսափելի է:

Գուցե սա նաեւ նրանից է, որ հունգարներն ու գերմանացիները, ռուսներն ու ճապոնացիները կոլեկտիվ արտագաղթելու հակում չունեն: Գուցե: Գուցե նրանից է, որ նրանք տուն ու տեղ ծախելով Մեքսիկայով Ամերիկա չեն հասնում, որ մի օր իրենց երեխան թանկարժեք ավտոմեքենա վարի: Գուցե կյանքի եւ արժանապատվության մասին նրանց պատկերացումները տարբերվում են մեր այն հայրենակիցների մտածողությունից, որոնք կյանքի նպատակ են դնում թանկ ավտո քշելը, ընդ որում, նշանակություն չտալով, թե որ երկրում դա կանեն:

Մենք շատ հիվանդություններ ունենք: Մենք շատ վատ գծեր ունենք, որ անգամ հայրենիքի փրկելու գործը հարմարացնում ենք մեր նեղ անձնական եւ թիմային շահերին: Եթե համընկնում է, պայքարում ենք հանուն հայրենիքի, եթե ոչ՝ գնում ենք արձակուրդ կամ Կուրիլյան կղզիներ:

Մենք մինչեւ հիմա չհասկացանք ինչ է հայրենիքը, պետությունը: Գուցե դա էր նաեւ ծանր պարտության պատճառը: Գրում եմ մենք, գիտակցելով, որ ոչ բոլորն են այդպես: Գրում եմ մենք, որ որեւէ մեկին չառանձնացնեմ: Բայց մի լուսավոր խումբ կա, որոնց պարտադիր այդ մենքից պետք է դուրս դնեմ: Դրանք մեզ ապրել սովորեցնողներն են: Դրանք 44-օրյա պատերազմում նահատակ դարձած մեր տղերքի քույրերն ու եղբայրներն են ու առաջին հերթին ծնողները: Այն ծնողները, որոնք իրենց մեջ հաղթահարելով անհաղթահարելին նոր կյանքեր պարգեւեցին մեզ, սովորեցնելով մեզ ապրել:

Հերոս Կարենի մայրը մեզ նոր Կարեն պարգեւեց, հերոս Մխիթարի մայրը մեզ Մխիթար պարգեւեց, հերոս Տիգրանի մայրը մեզ լույս աղջիկ Լյուսի պարգեւեց, նահատակ Ռադիկին Ռադիկ անունով եղբայր ծնվեց, հերոս Պապին Պապ անունով եղբայր ծնվեց: Թվարկումը կարելի է շարունակել ու շարունակել: Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում: Նահատակների ընտանիքները մեզ սովորեցնում են ապրել: ԱՊՐԵԼ: Հերոս Դավիթի մայրը՝ Ալիսը Հանրային ռադիոյում ռեպորտաժներ է պատրաստում պատերազմով անցած, վիրավորում ստացած տղերքի մասին: Նա եւս սովորեցնում է ապրել: Առուշանյան Դավիթի մայրը, տիկին Լիդան ամեն օր հանրահավաքներում էր ու սովորեցնում էր պայքարել ու ապրել: Հերոս տղերքի ծնողները, ընտանիքի անդամները, նրանց ճնշող մեծամասնությունը աննկարագրելի տառապանքների միջով անցնելով սովորեցնում են ԱՊՐԵԼ:

Մի՞թե կարծում եք նրանք եւս չէին կարող բռնել արտագաղթի ճանապարհը կամ ոչինչ չանել ու անդադար սգալ: Մի՞թե կարծում եք հեշտ է տրվել երեխա ունենալու որոշումը, եղբոր զոհվելուց հետո ամուսնանալու ու երեխա ունենալու որոշումները: Ոչ, դրանք հեշտ որոշումներ չեն, բայց այդ որոշումները կայացվել են հանուն ԿՅԱՆՔԻ:

Ապրել սովորեցնողների կողքին, ցավոք շատ են մահվան դեսպանները: Որոնք, չգիտես ինչու չեն բավարարվել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում կատարվածով եւ պնդում են, որ զոհերի թիվը ավելի մեծ է ու չգիտես ինչու համառորեն ցանկանում են, որ տեղի ունեցած ողբերգությունը ահաբեկչություն լինի: Այնպիսի հաստատակամությամբ են պնդում ահաբեկչության մասին, կարծես հենց իրենք կազմակերպած լինեն: Մյուս ծայրահեղությունը նրանք են, ովքեր  առանց հետաքննության, առանց մասնագիտական գնահատականի հայտարարում են, թե քանի որ փախչող մարդիկ կան եւ ծուխ, ուրեմն սա ահաբեկչություն չէ:

Մի ֆեյսբուքյան ակտիվիստուհի ինձ ամենավերջին վիրավորանքները հասցրեց միայն նրա համար, որ հորդորել էի ձեռնպահ մնալ ապագա կորուստների մասին հաստատական պնդումից: Նա պնդում է, որ եթե Աննա Հակոբյանը դրել է Սեւանի ալեկոծվող լուսանկարը, ուրեմն Սեւանը հաստատ տալու են Ադրբեջանին: Ու նա պատրաստ էր ինձ պատառոտել միայն նրա համար, որ գրել էի՝ ինչ հեշտությամբ եք բաժանում հայրենիքը:

Գիտեմ, կասեք, թե իսկ ինչպես ահազանգենք, բարձրաձայնենք հնարավոր սպառնալիքների մասին: Դրանից հեշտ գո՞րծ: «Տավուշը հանձնելու են թշնամուն», «Ադրբեջանը վերցնելու է միջանցքը» գրելու փոխարեն կարող եք գրել կամ ասել՝ «Այս վարչախումբը մտադիր է Տավուշից տարածքներ հանձնել, բայց թույլ չենք տա», «Վարչախումբը պատրաստ է միջանցք տալ, բայց դա կկանխենք նրանց հեռացնելով»: Ու երբ դա չեք անում, այլ հաստատական պնդում եք, որ նոր կորուստներն անխուսափելի են, ապա դուք ոչնչով չեք տարբերվում հանձնողներից:

Սահմանում ապրող, արարող մարդը, լինի Արցախում, Տավուշում, թե Սյունիքում, իր ամենօրյա կենցաղով սովորեցնում է ԱՊՐԵԼ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե Արցախում, սահմանի գծի մոտ այգի մշակողը, Տավուշում սահմանին հացահատիկ հավաքողը կամ Սյունիքում անասուն պահողը դրա փոխարեն մտներ ֆեյսբուք ու գրեր՝ «Հաստատ ինձ խփելու են ու այգիս խլեն», «Հաստատ ինձ էլ, այս տարածքներն էլ հանձնելու են Ադրբեջանին», «Անիմաստ է այս ամենը, քանի որ անասուններիս ու ինձ տանելու են Ադրբեջան»: Նորմալ չէ այս ամենը: Ավելին, շատ վատ է: Ու եթե չսթափվենք, ապա նոր, ավելի մեծ աղետ կբերենք մեր գլխին, բայց սահմանում ապրողները, պետության գինն իմացողները եւ հայրենիքին որդիներ ու դուստրեր պարգեւող հերոսների մայրերն ու քույրերը թույլ չեն տա մահվան դեսպաններին կործանել այս երկիրը: Մենք հաղթահարելու ենք այս մղձավանջը, մենք բուժելու ենք մեր հիվանդությունները ու այլեւս երբեք իշխանության մոտ չենք թողնելու արկածախնդիրներին, ըստ տրամադրության հայրենիքի փրկության համար պայքարողներին եւ անհայրենիք բոլոր տարրերին, որոնց համար մի արժեք կա՝ փողը: Մեր լույս տղերքը Երկնքից օգնելու են մեզ այս գործում, չկասկածեք:

Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Минобороны США заявили о беспокойстве союзников из-за состояния западного ВПКЕреван готов внести вклад в прекращение военных действий в секторе Газа: глава МИД АрменииВ контексте отношений между Арменией и Россией существуют определенные проблемы и вопросы: глава МИД АрменииВ сети появилась фотография нового смартфона Meizu с камерой, как у iPhoneНовый Apple Pencil станет еще больше похож на настоящий карандашПосол ЕС ушел от ответа на вопрос о правомерности действий полиции в отношении протестующих в ТавушеВице-спикер НС Армении принял генерального директора Еврокомиссии по вопросам расширения и политике соседстваМы являемся членом ОДКБ, но не хотим быть частью механизма, который не работает: глава МИД АрменииМинистр труда и социальных вопросов Армении встретился с министром связи и информационных технологий Саудовской АравииМать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за ТавушКарл III вернулся к общественным обязанностям после диагностирования ракаИрина Шейк снялась топлес и со спущенными трусамиАртур Ованнисян: Даже подписание мирного договора не станет гарантией того, что все будет хорошоПредседатель Центрального банка: В Армении выросли объемы кредитованияЦены на какао-бобы резко обвалилисьПашинян приветствовал визит Купмана в Армению и подчеркнул важность дальнейшего развития отношений Армения-ЕСГлава Центробанка: Число посетивших Армению туристов немного сократилосьО телепередаче Соловьева можно забыть, скоро вместо нее будет другой контент: глава Комиссии по телевидению и радио Общественная телекомпания снимет сериал совместно с аргентинскими партнерамиПремьер-министр Армении принял генерального директора Европейской комиссии по вопросам расширения и политике соседства Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и АзербайджаномВ РАУ прошла Международная научная конференция «Углубление финансовой интеграции в ЕАЭС» В сектора Газа более 34,5 тыс. палестинцев погибли с октября 2023 годаПогода в Армении: спад жары Ким Кардашьян раскритиковали за выход в откровенном топе без лифчикаПашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской областиСтраны G7 достигли соглашения вокруг отказа от угля к 2035 годуПротив односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института В Крыму воссоздали комнату Пушкина в ГурзуфеПарламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного судаMicrosoft готовится к выпуску портативной игровой консолиМиллиардерша Тейлор Свифт вышла на публику в колье за $120Фильм Армине Анды «Песня летящих листьев» удостоился награды Бейрутского кинофестиваля«Паст»: ЕС выразил властям Армении серьезную обеспокоенность по поводу политзаключенных«Туманян не стал бы молчать»: На дверях ереванских театров появились призывающие к борьбе надписи«Жоховурд»: По делу об инциденте с участием супруги премьера Армении предъявлено обвинение пенсионеруВ Национальном собрании Армении началось очередное заседаниеМеждународный день джаза в Ереване отметят праздничными концертамиПрезидент Сербии отверг заявления о мечтах про БРИКС на пути в ЕвросоюзЗолотые карманные часы утонувшего пассажира «Титаника» продали за €1,38 млнApple отложила выход шлема Vision Pro 2Найден быстрый способ взбодриться и улучшить работу мозгаКомитет парламента Грузии во втором чтении поддержал законопроект об иноагентахЗафиксированная в ряде районов Армении температура превысила исторические показателиСША надеются на участие РФ в «искренних переговорах» по украинскому конфликтуГенеральный директор Европейской комиссии посетит АрмениюШольц снова заявил, что не собирается менять решение по Taurus для УкраиныТекущий процесс связан не с изменением территории, а с воспроизведением госграницы: министерство юстицииНа границе Армении и Азербайджана установлено 35 столбов: выполнено более половины запланированных работСи Цзиньпин посетит Францию, Сербию и Венгрию 5-10 мая
Самое популярное