I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service 

Նախկին պաշտոնյան խարդախությամբ հափշտակել է շուրջ 4,5 մլրդ դրամ արժեքով 7 հողատարածք

Society

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան` Գ. Մ.-ն, մի շարք անձանց օժանդակությամբ, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել է ընդհանուր շուրջ 4,5 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 7 հողատարածքներ, որոնցից 4-ը նախնական համաձայնությամբ հափշտակել է իր մտերիմ Ա. Մ.-ի հետ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2014թթ. ընթացքում Գ. Մ.-ն, ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն կառույցի այլ պաշտոնատար անձանց հետ: Այնուհետև վերջիններիս օգնությամբ Գ. Մ.-ն 2016-2017թթ.-ին Ա. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ մտադրվել է դիտավորությամբ փաստերը խեղաթյուրելու միջոցով հափշտակել առանձնապես խոշոր չափերի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող շուրջ 80 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքներ:

Հանցավոր մտադրության մասին Գ. Մ.-ն և Ա. Մ.-ն տեղեկացրել են իրենց ազգականներին և մտերիմ անձանց, ապա ստանալով հանցագործության կատարմանն օժանդակելու և հնարավոր խոչընդոտները վերացնելու վերաբերյալ վերջիններիս համաձայնությունը` ձեռնամուխ են եղել հափշտակության կատարմանը: Մասնավորապես` հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերին կցելու և օգտագործելու նպատակով կազմվել են պետական, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային վաճառքի և վարձակալության իրավունքի մրցույթի արդյունքները հաստատելու մասին կեղծ փաստաթղթեր, այդ թվում` Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր և այլն, որոնց մի մասը ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել Գ.Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած անձանց կողմից:

Այնուհետև` Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կազմակերպմամբ ու միջնորդությամբ, մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքների արդյունքում, ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման մատյանի արդեն իսկ լրացված էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող էջերով, իսկ մյուս կեղծ փաստաթղթերը դարձվել են հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի կադաստրային գործերի փաստաթղթեր: Արդյունքում կատարվել է գրանցման ոչ ենթակա հողամասերի պետական գրանցում, և դրանց վերաբերյալ տրվել են անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման կեղծ վկայականներ, ինչն էլ ստեղծել է հափշտակված գույքը փաստացի տնօրինելու հնարավորություն:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի կողմից հափշտակվել են ներքոհիշյալ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները, որոնք ձևակերպվել են վերջիններիս օժանդակած տարբեր անձանց անուններով:

1.     ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ն.-ի անվամբ և հետագայում Գ. Մ.-ի ու Ա. Մ.-ի կազմակերպմամբ շուրջ 122 մլն ՀՀ դրամով օտարվել այլ անձանց:

2.   ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով` շուրջ 560 մլն ՀՀ դրամ և 389 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Բ. Գ.-ի և Ա. Մ.-ի անուններով:

3.    ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով`  415 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ս.-ի անունով:

       Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված հողատարածքներից բացի Գ. Մ–ի կողմից տարբեր անձանց օժանդակությամբ հափշտակվել է`

1.     Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, առանձնապես խոշոր չափերով՝ 1,008 մլրդ ՀՀ դրամ և 988 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Ա. Հ.-ի և Լ. Դ.-ի անուններով:

2.    ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, առանձնապես խոշոր չափերով` 1,039 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Կ. Ի.-ի անունով:

Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին  գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գ. Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած ևս չորս անձի մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքը կատարելու պահին  գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Central Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern China
Most Popular