Գերմանիայի ձախ կուսակցությունը դեմ է ռուսաստանցիներին շենգեն վիզա տրամադրելու արգելքին
РоссияԳերմանիայի ձախ կուսակցությունում կարծում են, որ չարժե ռուսաստանցիներին շենգեն վիզա տրամադրելու արգելք կիրառել:
Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է կուսակցության համանախագահ Յանինե Վիսլերը:
«Մենք մերժում ենք այնպիսի պատժամիջոցները, որոնք հարվածում են հասարակության լայն շերտերին և այդ արգելքը (ՌԴ քաղաքացիներին վիզա չտրամադրելու որոշումը) ճիշտ չենք համարում»,-ընդգծել է նա:
Այդուհանդերձ, Գերմանիայի որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ հանդես են գալիս ռուսաստանցիներին շենգեն վիզա չտրամադրելու օգտին: