Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Մոսկվայի եկեղեցում մերօրյա «Իվան Կարապետ» Դոն Պիպոն խաչակիրներ է հավաքագրում, որ գա մեզ փրկի պարսիկներից. ենթադրում եմ նորից Մեղրին թուրքին տալու գնով

Blogosphere
Սուրմալույի մասին ինչ ասես ասին, նույնիսկ բացահայտեցին, որ Սուրբ Մարիամի աղավաղված անունը կրող այդ շուկան պայթեց Մարիամի փոխակերպման տոնի օրը, սակայն, չգիտես ինչու, ոչ մեկ չհիշեց, որ Սուրմալու նահանգը առաջիններից էր ու կարևորագույններից, որ հանձնվեց թուրքերին ռուսական կայսր Պետրոս առաջինի կողմից, որպեսզի Պարսկաստանը կտրի Կոֆկասից: Գիտե՞ք` էլ ինչի մասին ոչ մեկ չի խոսում, օրինակ այն մասին, որ օրերս Իրանում արգելափակումից հանել են Ֆեյսբուքն ու Յութուբը, իսկ Իրանի սև շուկայում դոլարի կուրսը մի քանի օրում 15%-ով ընկել է դոլարի մեծ ներհոսքի պատճառով:
 
Հայաստանում սրա մասին ոչ մեկ չի խոսում, թեպետ այս ամենը համաշխարհային մակարդակի իրադարձություն է, որը վճռորոշ է կոնկրետ մեզ համար: Այս իրադարձությունները տեղի ունեցան Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին բանակցային փուլի հաջողությունների արդյունքում: Բնական է, որ դա արդեն իսկ բազմաթիվ հետևանքներ է ունեցել աշխարհում և մեզ մոտ:
 
Համաձայնագրի այս տեքստը ԵՄ-ն Իրանին փոխանցեց օգոստոսի 13-ին ու ասաց, որ սպասելու է մինչև 15-ի կեսգիշերը: Հաջորդ օրը Սուրմալուն պայթեց ու ակնհայտ դարձավ, որ Իրանը ընդունելու է առաջարկը: Փաշինյանը սուգ հայտարարեց ու դրանից հետո մեկնեց Վրաստանի հետ սահման` բացելու «բարեկամության կամուրջը»: Կամուրջ, որը նախագծվել էր Սերժ Սարգսյանի օրոք, իսկ ֆինանսավորվել ու կառուցվել էր Իրանի կողմից: Կամուրջ, որն ըստ էության սեպ է խրում ռուս-թուրքական կոնտինենտալ նկրտումների մեջ ոչ պակաս, քան հայկական մնացող Սյունիքը:
 
Բնական է, որ Ռուսաստանի դեսպանատունը կտրուկ ակտիվանում է Հայաստանում` սկզբից Փաշինյանին մեղադրելով ռուսոֆոբիայի մեջ, իսկ հաջորդ օրը ծաղիկներ դնելով Օշականում գտնվող ռուս-պարսկական պատերազմում զոհվածների հուշարձանին: Խոսքն անշուշտ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին նվիրված արձանի մասին է, ոչ թե Պետրոս առաջինի 1722-23 թվականների Պարսկական արշավանքի մասին, քանի որ այդ արշավանքի արդյունքում ռուսները սադրում են հայերին ապստամբել պարսից շահի դեմ ու դրա հաշվին մտնում են կասպիական ափերը վերցնելու, իսկ վերցնելուն պես մեզ փուռն են տալիս` Կոստանդնուպոլսում 1724 հուլիսի 12-ին կնքված պայմանագրով, ըստ որի Օսմաններին են անցնում հայկական տարածքները այդ թվում նաև տխրահռչակ Սուրմալուն, Նախիջևանը, Արցախը, Գանձակը, Գողթը, Օրդուբադը, Սյունիքը, Ապարանը, Երևանը և այլն:
 
Դե թուրքերի հետ Պետրոսը ոտք գցելու ցանկություն չուներ, քանի որ սրանից մի քանի տարի առաջ անփառունակ կերպով ջախջախվել էր ու շրջափակվել վեզիր Բաթալաջ փաշայի կողմից: Ազատ արձակվելու դիմաց Պետրոսը ստիպված եղավ թուրքերին հանձնել Ազովն ու իր կնոջ` Եկատերինայի ողջ ոսկեղենը: Էս խայտառակության համեմատ հայերին տված խոստումները մոռանալն ու ըստ էության մատաղ անելը հեչ գին էր Դերբենտը պահելու համար:
 
Հայտնի է, որ հիշյալ ռուս-թուրքական համաձայնագիրը կնքելուց մեկ ամիս առաջ Իվան Կարապետ անունով Պետերբուրգի մի հայ առևտրական որպես ռուս, արքունիքի պատվիրակ, ժամանել է Արցախ ու Խամսայի մելիքներին հանձնել Պետրոսի հրովարտակը, որով հայ ժողովրդին օտարների լծից ազատագրելու և Ռուսաստանի հովանավորության տակ վերցնելու խոստում էր տրվում։ Մի քանի շաբաթ հետո մեզ խուրդում են: Մեր Կարապետ-Իվանն էլ հետ ա գնում Պիտեռ...
 
Իմիջիայլոց ռուսները տվյալ պարագայում միայն մեզ չէ որ ծախեցին, նույն ճակատագիրը բաժին հասավ բալկանների քրիստոնյաներին ու հույներին, որոնք, ռուսների խոստումներին խաբնվելով, ապստամբում են Օսմանների դեմ:
 
Թուրքերն էլ ռուսների հետ կնքված համաձայնագրի հիման վրա գալիս ու զանգվածաբար փռթում ու տեղահանում են հայերիս, որոնց օգնելու ցանկություն չունեին` ոչ մեր կողմից դավաճանված պարսիկները, ոչ էլ «խոստումնալից» ռուսները: Այսպես, օրինակ` հենց իմ ցեղը զանգեզուրցուց դարձան մարտակերտցի: Ցեղ ասածն էլ չափազանցություն է` մի տղա երեխա էր ողջ մնացել: Սա հայերին ցեղասպանելու ու հայրենազրկելու առաջին խոշոր դրվագն էր, երկրորդ դրվագը, որը սկսեց 19րդ դարի կեսերին ու ավարտվեց 1920ականներին, արդեն հենց վերոհիշյալ 1826-1828 թվականին ռուսական զորքի այստեղ հայտնվելու պատճառով տեղի ունեցավ: Երրորդ դրվագին էլ հենց հիմա եք ականատես լինում:
 
Անշուշտ հեշտ չէր հայերի կյանքը` ոչ Պարսկաստանում, ոչ էլ Օսմանյան կայսրությունում, թեկուզ և մեր չափ դպրոց տարածաշրջանում ոչ մեկ չուներ, ոչ էլ այդքան կապիտալ ունեցող կար և ոչ մեկ չէր խոչընդոտում օրինակ մեր եկեղեցիների կառուցմանը: Սակայն եթե չլինեին ռուսական արշավանքները, մենք 3 միլիոնի փոխարեն ըստ ամենայնի կլինեինք մոտ 30 միլիոն ու կունենայինք լրիվ ուրիշ կշիռ ու սահմաններ, հայերն էլ կխոսեին ու կգրեին դասական ոճով ու իրենց նիստ ու կացով ավելի նման կլինեին էսօրվա սիրիահայերին ու պարսկահայերին: Մինչդեռ հիմա մեծ առումով տիպիկ հյուսիս կովկասցուց գրեթե չենք տարբերվում...
 
Հ.Գ. Առաջիմ նկարում պատկերված է 1655 թվականին Իրանում կառուցված մեր բազմաթիվ եկեղեցիներից մեկը, որը պահպանվում ու նորոգվում է Իրանի բյուջեի հաշվին, սակայն մուտքի համար վճարող հազարավոր իրանցիների գումարները անցնում են մեր եկեղեցուն, ավելի ստույգ` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությանը, որը ուշագրավ և շատ օրինաչափ փաստ է: Երկրորդ նկարում մինչ օրս գործող ու պետբյուջեի հաշվին պարբերաբար նորոգվող Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկն է՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:
 
Այն վերակառուցվել է 1731 թվականին: Երրորդ նկարում Ստամբուլում գործող մեկ այլ հայկական եկեղեցի է՝ Սուրբ Գևորգը: Այն կառուցվել է 11րդ դարում և մինչև Կոստանդնուպոլիսի անկումը հույներին էր պատկանում, իսկ անկման պես սուլթան Մեհմետ 2րդը այն խլեց հույներից ու տվեց հայերիս: Այս եկեղեցին վերանորոգվել է 1722 թվականին: Ստամբուլի Սուրբ Նշան եկեղեցին նույնպես 18րդ դարում է վերակառուցվել: Այսինքն այդ տարիներին ստեղ մեզ կոտորում էին, որ էլ ռուսական ավանտյուրաներին չմասնակցենք, իսկ ընդեղ մեծ եկեղեցիներ կառուցում ու նորոգում:
 
Պատմությունը հետագայում ցույց կտա, որ այս ամենից մենք չխրատվանք:
Իմիջիայլոց աշխարհի ամենահայաշատ քաղաք Մոսկվայում, որտեղ Երևանից շատ հայ է բնակվում, ժամանակին կար երեք հայկական եկեղեցի որոնք պայթեցվել են 1930ականներին, իսկ այս պահին կա երկու հատ մատուռ ու մեկ եկեղեցի, որտեղ մերօրյա «Իվան Կարապետ»՝ Դոն Պիպոն խաչակիրներ է հավաքագրում որ գա մեզ փրկի պարսիկներից... ենթադրում եմ նորից Մեղրին թուրքին տալու գնով, ու այդ ամենը արվում է որտև «հայերը ընտրեցին Նիկոլին»...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular