Դիտավորյալ ենք թուլացնում հատուկ գործողության տեմպերը. Շոյգուն նշել է պատճառը
ՌուսաստանՈւկրաինայի տարածքում ռազմական հատուկ գործողության տեմպերի դանդաղումը՝ կանխամտածված որոշում է և պայմանավորված է քաղաքացիական զոհերի շրջանում զոհերի թիվը նվազեցնելու ձգտմամբ:
Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Հատուկ գործողության ընթացքում մենք խստորեն հետևում ենք մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը: Գերճշգրիտ զինատեսակներով հարվածքներ ենք հասցնում Ուկրաինայի ԶՈւ ռազմական ենթակառուցվածքներին, դիրքերին, կառավարման կետերին, ռազմական օդակայաններին և այլն:
Միաժամանակ արվում է ամեն ինչ, խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»,-ընդգծել է Շոյգուն: