«Մեր երջանիկ վայրը»․ Արփի Գաբրիելյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել
ԺամանցԵրգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի եւ իրենց որդու՝ Ռոբերտի հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում ընտանիքի անդամները լողափին են։ Արփին կրում է սպիտակ զգեստ։ Նրա մազերն արձակված են, կերպարն ամբողջացնում է արեւապաշտպան ակնոցը։ «Մեր երջանիկ վայրը», - հրապարակումը մակագրել է Արփին։