«Լամբադա» տրանսպորտային հանգույցի ստորին հատվածի երթեւեկությունը դարձել է շրջանաձեւ
Society«Լամբադա» տրանսպորտային հանգույցի ստորին հատվածի երթեւեկությունը դարձել է շրջանաձեւ։ Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանը։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
«Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ-Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Ներկայումս հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձեւ երթեւեկություն»,- նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։