Վաղուց կգրավեի Կիևն ու կբռնեի Զելենսկուն, Պուտինը թույլ չի՛ տալիս. Կադիրով
Արտաքին ՔաղաքականՌամզան Կադիրովն արձագանքել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին, ըստ որի, Չեչնիայի ղեկավարն, իբր ռազմական հանցագործություններ է կատարել:
Կադիրովը նշել է, որ ինքը մասնակցել, մասնակցում և մասնակցելու է կարևոր առաքելությանը, մարդկանց ազատագրելուն, այն քաղաքացիների, որոնք երկար տարիներ տանջվել են ուկրաինական ռեժիմի կողմից:
«Վաղուց կգրավեի Կիևը, իսկ Զելենսկին վաղուց կլիներ նկուղում՝ հարցաքննվելիս: Բայց Պուտինը թույլ չի տալիս»,-հայտարարել է Չեչնիայի ղեկավարը:
Նա ևս մեկ անգամ խնդրանքով դիմել է ՌԴ նախագահին՝ չձգձգել հատուկ գործողությունը և այն ավարտին հասցնելու հրաման տալ: