Տեխասում չորացած գետի հատակում հայտնվել են դինոզավրերի հետքեր (լուսանկարներ)
Science and cultureՏեխասի «Դինոզավրերի հովիտ» ազգային պարկում գրեթե բոլոր ջրամբարները չորացել են շոգի պատճառով, իսկ գետերից մեկի հատակում հայտնաբերվել են հնագույն դինոզավրերի նոր հետքեր, որոնք նախկինում ոչ ոք չէր տեսել: Դրանք պատկանում են գիշատիչ ակրոկանտոզավրներին և խոտակեր սաուրոպոսեյդոններին։ Կենդանիները ոտնահետքեր են թողել 113 միլիոն տարի առաջ, գրում է CNN-ը։
Հասուն ակրոկանտոզավրը կշռել է մոտ 6,5 տոննա, բարձրությունը՝ 4,5 մետր, իսկ երկարությունը հասել է 11,5 մետրի։ Գիշատիչն ապրել է կավճի ժամանակաշրջանում՝ այժմյան Միացյալ Նահանգներում: Նշվում է, որ սաուրոպոսեյդոնը կշռել է մոտ 44 տոննա:
Հետքերը լավ պահպանվել են տիղմի տակ, սակայն հորդառատ անձրեւներից հետո դրանք նորից կանհետանան ջրի տակ։