Սպալետին խոսել է Ռոնալդուի՝ Նապոլի հնարավոր տեղափոխության մասին
Спорт«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է այն լուրերը, որ իր թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է փոխանակվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, գրում է armsport.am-ը։
«Նապոլիի նախագահ» Աուրելիո Դե Լաուրենտիսն ինձ ասել է, որ ոչ մի առաջարկ չի ստացել, ուստի եկեք հնարավորինս իրատես լինենք և միայն մտածենք, թե ինչ կարող է լինել:
Եթե նման բան լիներ, ապա դա կլիներ ոչ թե փոխանակում, այլ երկու տարբեր տրանսֆերներ։ Բայց ամեն դեպքում, հիմա չպետք է մտածենք այն մասին, թե ինչը չի օգնի մեզ Ֆլորենցիայում «Ֆիորենտինայի հետ» 3 միավոր վաստակել։
Օսիմհենն այն մարդն է, որը պետք է լինի այս հանդիպման գլխավոր հերոսը: Օսիմհենի նման տաղանդավոր ֆուտբոլիստի դեպքում միշտ կա վտանգ, որ ինչ-որ հարուստ ակումբի սեփականատեր առավոտյան արթնանա և որոշի գնել նրա, այդ թվում նաև այնպիսի ակումբ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է»,- Սպալետիի խոսքն է մեջբերել Football Italia-ն: