«Բարսելոնայի» հարձակվող Օբամեյանգը ծեծի է ենթարկվել սեփական առանձնատանը. նրան թալանել են
Спорт«Բարսելոնայի» և Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էրիկ Օբամեյանգը ծեծի է ենթարկվել և թալանվել սեփական առանձնատանը։ Այս մասին հայտնում է El Pais-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չորս անհայտ տղամարդ մտել են ֆուտբոլիստի տուն, որից հետո մի քանի հարված են հասցրել նրա մարմնին՝ միաժամանակ սպառնալով նրան ու կնոջը հրազենով։
Հարձակվողները պահարանից գողացել են զարդեր, ապա ավտոմեքենայով փախել անհայտ ուղղությամբ։
Այս պահին կասկածյալների որոնումներով զբաղվում են իսպանական իրավապահ մարմինները։
Օբամեյանգը «Բարսելոնա» է տեղափոխվել «Արսենալից»՝ 2022 թվականին։ Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, որոնցում կարողացել է դառնալ 11 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի տեղեկություններով՝ հարձակվողի շուկայական արժեքը գնահատվում է 15 մլն եվրո: