Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Թուրքերի հետ հաշտվելուց առաջ հայերը պետք է հաշտվեն միմյանց հետ. Հարութ Սասունյան

Общество

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ բան ճիշտ անել. օր չկա, որ չանցնի առանց հավելյալ վատ լուրերի Հայաստանից և Արցախից։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր թշնամիներին մեղադրելու փոխարեն՝ մենք պետք է տեսնենք մեր սեփական թերությունները և դադարենք մեզ ավելի շատ վերքեր հասցնել։   

2020 թվականի Արցախյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանում տիրող ծանր ճգնաժամի պայմաններում թվում էր, թե հայ ղեկավարները իմաստություն կունենան համախմբելու ժողովրդին և ուժեղացնել բանակը՝ երկրի վրա հետագա հարձակումները կանխելու համար։

Զարմանալիորեն, Հայաստանը որդեգրել է մի ուղղություն, որը տանում է ազգի ավելի  պառակտման ու թուլացման։ Հայ ղեկավարները չափազանց ապաշնորհ գտնվեցին այսքան ճգնաժամային խնդիրներ ունեցող երկիր կառավարելու համար: Փոխանակ փորձելու նվազագույնի հասցնել Հայաստանի կորուստները՝ նրանք վճռական են տրամադրված ավելացնելու թշնամիների հասցրած վնասը։

Չորս տարի շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայերին բաժանել է «սևերի» ու «սպիտակների», արցախցիների ու հայաստանցիների, նախկին առաջնորդներն ընդդեմ ներկաների և Հայաստանն ընդդեմ Սփյուռքի, այն ժամանակ, երբ հայերը համախմբվելու խիստ կարիք ունեն։ Նա սպառնացել է իր ներքաղաքական հակառակորդներին «պատերով տալ և փռել ասֆալտին»։ Անցյալ տարի նա նույնիսկ մուրճը ձեռքին գնաց նախընտրական արշավի՝ խոստանալով ջարդուփշուր անել իրեն ընդդիմացողների գլուխները։

Հայաստանը ղեկավարելու համար ոչ միայն Փաշինյանն է չափազանց ապաշնորհ, այլև նրա կաբինետի նախարարներն ու խորհրդականները։ Անհմուտ ղեկավարը չի կարող հմուտ նշանակումներ անել։

Որպես օրինակ վերցնենք Փաշինյանի կողմից Զարեհ Սինանյանի նշանակումը «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի» պաշտոնում։ Սինանյանի միակ որակավորումը վարչապետի կույր կողմնակիցն լինելն է։ Հետևաբար, Սինանյանն իր աշխատանքի երեք տարիների ընթացքում գրեթե որևէ արժանի բան չի արել, բացառությամբ կառավարության սուղ բյուջեն վատնելու իր և անձնակազմի ամբողջ աշխարհում հաճախակի շրջագայությունների վրա:

Սինանյանը վերջերս հայտարարեց, որ իր գրասենյակը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» կանցկացնի այս տարվա հոկտեմբերին։ Կարելի էր ակնկալել, որ նա ողջախոհություն կունենար «Համաշխարհային  գագաթնաժողովին» հրավիրելու Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հանրահայտ անձանց՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։

Սակայն Սինանյանի ու վարչապետի միակ նպատակն է տպավորություն ստեղծել, թե իրենք ինչ-որ բանով են զբաղված, այլ ոչ թե ժողովրդի համար օգտակար բան անելը։ Սինանյանը կարճատեսորեն որոշել է իր շեֆի օրհնությամբ «Համաշխարհային հայկական գագաթնաժողովին» հրավիրել վարչակարգի կողմնակից հայերին՝ դուրս թողնելով նրանց, ովքեր համարձակվել են ընդդիմանալ ներկայիս ղեկավարներին։ Հայաստանի իշխանությունն իրականում զբաղված է ոչ թե Սփյուռքը համախմբելով, այլ բաժանելով։

Ցանկացած այլ նորմալ երկրում Սինանյանի նման աշխատողը վաղուց արդեն հեռացված կլիներ աշխատանքից՝ ապաշնորհ լինելու և կառավարության թանկարժեք ռեսուրսները վատնելու համար։ Սակայն այս վարչապետն աշխատանքից չի հեռացնի իրենից ավելի ապաշնորհ ստորադասին․․․ Ցավոք, Սինանյանն անգամ չգիտի իր աշխատանքի նկարագրությունը։ Նա անմտորեն հրավիրել է արաբներին ներգաղթել Հայաստան՝ չհասկանալով, որ իր պատասխանատվությունը կապված է միայն սփյուռքահայերի հետ, ոչ թե արաբների կամ այլ ազգությունների: Իր հաճախակի հեռուստահարցազրույցներում   Սինանյանը մշտապես զբաղված է հատվածական քաղաքականությամբ՝ քննադատելով հայկական խոշոր կազմակերպություններին և առաջացնելով հավելյալ պառակտումներ ժողովրդի մեջ։ Նա չի հասկանում, որ իր գործը ոչ թե որպես Փաշինյանի վարչակարգի քարոզիչ լինելն է, այլ պետական պաշտոնյա լինելը, որն աշխատավարձ է ստանում՝ Հայաստանի և Սփյուռքի միջև կամուրջ հանդիսանալու համար։

Եթե Փաշինյանի ու Սինանյանի արդարացումն այն է, որ իրենց քաղաքական  ընդդիմախոսները կհրաժարվեին մասնակցել «Հայկական համաշխարհային գագաթնաժողովին», ապա սա լավ առիթ էր նրանց հրավիրելու համար։ Նրանք, ովքեր կմերժեին հրավերը, կներկանային բացասական լույսի ներքո, իսկ կառավարությունը կերևար ավելի շատ մեծահոգի, քան մանրամիտ: Վայել չէ Հայաստանի իշխանությանը վարվել հաշիվ մաքրել ցանկացող խուլիգանի պես։ Ցավոք, նա հասունություն չունի զերծ մնալու մանրախնդրությունից։ Հայաստանը բոլո՛ր հայերի տունն է, ոչ թե միայն նրանց, ովքեր համաձայն են վարչակարգի հետ։ Հզոր թշնամիներով շրջապատված փոքր և թույլ ժողովուրդը չի կարող իրեն թույլատրել բաժանվել ավելի փոքր բեկորների:

Աշխարհի բոլոր հայերին ողջունելու փոխարեն կառավարությունը վերջին շաբաթներին արգելել է մի քանի հայտնի սփյուռքահայերի մուտքը հայրենիք, որոնց միակ մեղքն այն է, որ իբր «ժողովրդավարական» վարչակարգի հակառակորդներ են․․․ Միևնույն ժամանակ, թույլատրվում է թուրք «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամներին մուտք գործել Հայաստան և անարգել հայ նահատակների հիշատակը Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում։

Անցած 20 տարիների ընթացքում Հայաստանը կազմակերպել է մի քանի Սփյուռք-Հայաստան համաժողովներ, և նրանցից ոչ մեկը օգուտ չի տվել։ Սինանյանի ծրագրած «գագաթնաժողովը» արժանանալու է նույն բախտին։ Փաշինյանը բազմիցս խոսել է սփյուռքահայերին Հայաստանի կառավարությունում բարձր պաշտոններ ստանձնելու թույլտվության մասին։ Ցավոք, խոսքերից բացի, նա ոչ մի քայլ չի արել այդ ուղղությամբ։ Նմանապես, Սինանյանը շուրջ մեկ տարի առաջ մեծ աղմուկով հայտարարեց, որ իր գրասենյակը նշանակելու է Սփյուռքի հանձնակատարներ աշխարհի հայկական համայնքներում: Մինչ այժմ նա ոչ մի նման հանձնակատար չի նշանակել։

Երբ Փաշինյանը 2018 թվականին եկավ իշխանության, նա խոստացավ մինչև 2050 թվականը Հայաստանի 3 միլիոնից պակաս բնակչությունը հասցնել 5 միլիոնի: Ցավոք, Հայաստանի բնակչությունը նրա պաշտոնավարման չորս տարիների ընթացքում ոչ թե աճել է, այլ՝ նվազել։ Դեպի Հայաստան հայրենադարձությունը խրախուսելու մասին խոսելուց բացի, ոչինչ չի արվել։

Վաղուց ժամանակն է, որ համայն հայությունը համախմբվի՝ պաշտպանելու իր հայրենիքը սահմանի երկու կողմում գտնվող հզոր թշնամիներից։ Թուրքերի հետ հաշտվելուց առաջ հայերը նախ պետք է լեզու գտնեն միմյանց հետ։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное