Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը (տեսանյութ, լուսանկարներ)
PoliticalԲելգիայի թագավորության մայրաքաղաքում՝ Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:
Բրյուսելում եռակողմ հերթական հանդիպման մասին հայտնի դարձավ օգոստոսի 25-ին:
Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։