Լրագրողների, ռազմական փորձագետների խումբը ժամանել է օկուպացված Աղավնո
NKԶանգվածային լրատվամիջոցների խումբն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորի շրջանի Աղավնո գյուղ:
Նշվում է, որ պատվիրակության կազմում են նաև ռազմական փորձագետներ, ադրբեջանցի զինծառայողներ, գրում է ԱՊԱ-ն:
Մասմեդիայի ներկայացուցիչները շրջել են համայնքում, ծանոթացել Աղավնոյի ենթակառուցվածքներին և այլն:
Հիշեցնենք, որ հայկական Աղավնոն Ադրբեջանին է հանձնվել այս տարվա օգոստոսի 26-ին: