Փառուխն ու Քարագլուխն ինչպե՞ս հանձնվեցին, դրանք նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկան. Հարց՝ Վիտալի Բալասանյանին
НКՍտեփանակերտում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով. «Էսօր տոն օր ա, այլ հարցերի չեմ պատասխանում»:
Նա միայն Բերձորն ու Աղավնոն հանձնելու մասով ասաց. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը լա՞վ եք ուսումնասիրել այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ»:
Դիտարկմանը, թե Փառուխն ու Քարագլուխն ինչպե՞ս հանձնվեցին, դրանք նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկան, նա հորդորեց հարցերն ուղղել իրենց մամուլի ծառայությանը:
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Բալասանյանը Բերձորում շրջել է ադրբեջանցի գեներալների հետ, հետո լուսանկար է տարածվել, ի՞նչ գաղտնի բան է քննարկվել, ինչին նա արձագանքեց. «Մենք ոչ մի գաղտնի պայմանավորվածությունների, գաղտնի բանակցությունների չենք գնացել, չենք գնում եւ չենք գնալու:
Դիմեք մեր մամուլի ծառայություն: Երբ միջոցառումը կավարտվի, կդիմեք մեր մամուլի ծռայությանը եւ բոլոր հարցերի պատասխանը կստանաք»: