Ջալալ Հարությունյանի դեմ մեղադրանքից հետո նախարարի հետ լուսանկարները հեռացվել են ՊՆ կայքից
ПолитическиеԱյսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցության մասին։
Տեղեկությունը տարածվել էր ինչպես պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի «Ֆեյսբուքի» անձնական, այնպես էլ՝ պաշտոնական էջով:
Հրապարակված լուսանկարներում երևում էր նաև ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանը․ներկայացված ֆոտոշարքում նրա մասնակցության մասին վկայող լուսանկարներ ևս կային, որոնք, սակայն, շատ արագ հեռացվեցին, երբ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։
Հատկանշական է, որ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում չկա անգամ այն լուսանկարը, որտեղ Ջալալ Հարությունյանն աննշան է երևում, և առաջին պլանում Սուրեն Պապիկյանն է: