Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
SportԼեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի վերջին 2 հանդիպում կանցկացնի Ազգերի լիգայի շրջանակներում։ Սեպտեմբերի 24-ին մեր ընտրանին կհյուրընալի Ուկրաինային, իսկ 3 օր անց արտագնա խաղում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ։