«Եկել հասել ենք ստեղ, քաղաքապետը, «լայաղ» չի արել իջնի». լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ. փողոցը բացվեց
ВидеоՀաղթանակ թաղամասի բնակիչները, որոնք քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, փակեցին փողոցը: Քիչ անց նրանց մոտեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն ու հայտնեց, որ քաղաքապետն առաջարկել է, որ երեք բնակիչներ բարձրանան եւ հանդիպեն իր հետ:
Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ քաղաքապետն անձամբ իջնի եւ իրենց հետ հանդիպի: