Պուտինը հետևել է «Արևելք 2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին
РоссияՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետևել է Վլադիվոստոկում անցկացվող «Արևելք 2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ակտիվ փուլին։
Զորավարժությունների մասնակիցները մշակել են արևելյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման խնդիրները։
Նշենք, որ «Արևելք 2022» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 7-ը՝ Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի յոթ ռազմավաններում։
Մասնակիցների թվում են՝ ՌԴ-ն, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Հնդկաստանը, Ալժիրը և այլն, իսկ Ադրբեջանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով։