Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում են Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ Մարկ Ցուկերբերգը «կոտրել է» իր 7-ամյա դստեր երազանքը Հազարագյուղի պեղավայրում Անահիտ աստվածուհու դիմանկարով ածխացած խնձոր է հայտնաբերվել Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Ալեն Սիմոնյան Հայաստանի ճանապարհի նկատմամբ նույնիսկ ռուսական վերահսկողությունն է անընդունելի Իրանի համար. իրանցի վերլուծաբան (տեսանյութ) Louis Vuitton-ի դդում-պայուսակը վաճառվել է 150 հազար դոլար ռեկորդային գնով Պատրաստ ենք ներկայացնել Ռուբեն Վարդանյանի շահերը ՀՀ դատարաններում. Սոս Հակոբյան Ոստիկանապետը գնդակահարել է դատավորին 

«Երեկ երկու շատ խորհրդավոր իրադարձություններ տեղի ունեցան». Արթուր Դանիելյան

Բլոգոսֆերա

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ աշխարհի հակառակ բևեռներում երկու շատ խորհրդավոր և, ըստ էության, փոխկապակցված իրադարձություններ տեղի ունեցան: Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին «Ինստագրամ»-ում մի կարճ հաղորդագրություն պոստեց, իսկ Միացյալ Թագավորությունում փաստացի վարչապետ ընտրվեց Լիզ Թրասը:

Լիզ Թրասը հայտնի է հանրությանը որպես խարիզմայից զուրկ ու վարկանիշով իր մրցակիցներին զիջող մի անդեմ ու շատ հակառուս կուսակցական գործիչ, ով Բորիս Ջոնսոնի կաբինետում ԱԳ նախարար էր: Շատ ավելի նեղ շրջանակներում նա հայտնի է որպես բարոն Գերվիլ Հովարդի պրոտեժե: Հենց Հովարդի լոնդոնյան տանն էր տեղակայվել Թրասսի նախընտրական շտաբը: Նույնիսկ մինչև բրիտանական հետախուզությունում բարոն Հովարդի աշխատելը, իր տոհմական այս տունը դարեր շարունակ եղել է անգլիական քաղաքական պայքարի կիզակետում: Հովարդի տոհմում բոլորը լորդ են: Հայրը հայտնի զինվորական էր, պապը` ՄԹ պառլամենտի «նայող» (իրենց մոտ դա կոչվում է «serjeant-at-arms»), պապու պապը Սաֆֆոլկի կոմսն էր և այդպես շարունակ: Հովարդի տոհմը միշտ պետության կառավարման առաջին շարքերում է եղել ընդհուպ մինչև Ռիչարդ 3րդ Առյուծասրտի ժամանակները: Հովարդները ժառանգաբար փոխանցում են ոչ միայն լորդի կոչումը և աթոռը Լորդերի պալատում, այլ նաև թագավորության հիերարխիայում 8-րդ տողն զբաղեցնող Կոմս Մարշալի պաշտոնը: Եթե ժամանակին դա պահանջում էր Հովարդներից տիրություն անել թագավորի ձիերին ու ախոռներին, ապա հիմա նրանք կազմակերպում են իշխող տոհմի թագադրությունները, հուղարկավորության արարողությունները և այլ նմանատիպ միջոցառումներ: Հովարդների տոհմն ունի մեկ յուրօրինակ առանձնահատկություն՝ նրանք նման բարձրաստիճան տոհմերի շարքում միակն են, որ կաթոլիկ են: Ո՛չ բողոքական ռեֆորմացիան, ո՛չ Կրոմվելի տեռորը նրանց չստիպեց հրաժարվել իրենց հավատքից և հավատարմությունից առ Հռոմի Պապ, ավելին, Գերվիլ Հովարդի նախապապերից երկուսին դատել ու մահապատժի են ենթարկել ճիզվիտական դավադրություններին մասնակցելու մեղադրանքով, իսկ կաթոլիկ եկեղեցին նրանց պաշտոնապես սրբադասել է:

Այս տոհմը կարելի է վստահաբար համարել բրիտանիայի խորքային պետության հենասյուններից մեկը և միակը, որ չի դավանափոխվել, ավելին, ավանդաբար հենց Հովարդներն են դիվանագիտական և հետախուզական կապը պահպանում Միացյալ Թագավորության և Վատիկանի միջև: Լիզ Թրասի նշանակումը, ըստ էության, այս համագործակցության մի դրվագ է, որը պիտի էլ ավելի ուժգին քաշի Ռուսաստանի շուրջ ձևավորվող օղակը:

Այդ օղակի մասնիկ է նաև Իրանի միջուկային գործարքը, որը, ստորագրվելու դեպքում, կփլուզի Երոպայում էներգետիկ ճգնաժամ առաջացնելու Մոսկվայի հույսերը, հետն էլ Ուկրաինական ֆիասկոն մարսելու շանսերը: Իրանն ընդունել է ԵՄ-ի կազմած վերջին փաստաթուղթը և պատասխան ուղարկել ԵՄ-ին ու ԱՄՆ-ին: ԱՄՆ դիվանագետներն այն որակել են որպես «ոչ կառուցողական»: Մոտ երկու շաբաթ է փորձագետները փորձում են գուշակել, թե ինչ որոշում կկայացնեն, ի վերջո, կողմերը, և ահա երեկ Խամենեին ինստագրամում գրում է. «Այն, ինչ արել է Իմամ Հասանը, հիմնված էր տրամաբանական հաշվարկի վրա և ճիշտ էր»: Տվյալ պարագայում խոսքը մարգարե Մուհամեդի թոռ և շիա մահմեդականների երկրորդ իմամ Հասանի մասին է, ով պիտի ժառանգեր արաբական խալիֆաթը, երբ իր հորը՝ առաջին իմամ Ալիին, սպանեց օսմանների տոհմի հիմնադիր Մուավիան: Հասանը, հասկանալով, որ չի կարողանա դիմակայել Մուավիաին, պայմանավորվում է իրեն փոխանցել «թագը» և հետ վերցնել այն միայն Մուավիայի մահից հետո: Սակայն Մուավիան բնական է՝ խաբում է Հուսեինին և խալիֆաթը ժառանգում իր որդի Եզիդին: Եզիդը պահանջում է, որ Հուսեինը հավատարմության խոստում տա իրեն: Հուսեինը հրաժարվում է և ընտանյոք հանդերձ դավադրաբար սպանվում է: Հուսեինի սպանության օրը մինչ օրս բոլոր շիա մահմեդականների գլխավոր կորնական հիշատակման օրն է: Այդ օրը նրանք ինքնախարազանմամբ են զբաղվում՝ Իմամ Հուսեինին օգնության չհասնելու համար: Իմիջայլոց Հուսեինի սպանությունն այն կայծն է դառնում, որ կազմաքանդում է խալիֆաթը, և թույլ է տալիս պարսիկներին ապագայում վերականգնել իրենց պետականությունը: Խամենեին էլ ընդամենն ասում է՝ հիմա թույլ ենք, պիտի զիջենք, որպեսզի հետո աշխարհին տիրենք: Շատ կառուցողական բան է ասում՝ ըստ իս... Սա փաստացի, Ռուսատանի դեմ ուղղված, արևմտա-իրանական դաշինքի սկիզբն է, որին, ըստ ամենայնի, շուտով կկպնի նաև Չինաստանը:

Ինչպես տեսնում եք, թուրք-իրանական թշնամանքը շատ խորը արմատներ ունի, այն սկսվել է իսլամի առաջացման տարիներին ու ունի խորը կրոնական, պատմական, քաղաքական ու մշակութային հող: Բախման բոլոր այդ նախադրյալները պահպանվում են մինչ օրս: Սա է պատճառը, որ սուննի Թուրքիան շատ մեծ հոռետեսությամբ է վերաբերվում շիա Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկմանը և ամեն գնով փորձում է ռուսների ձեռքերով Մեղրիով միջանցք բացել դեպի շիա Ադրբեջան, քանի Իրանն այն չի կլանել: Դե իսկ Մոսկվան էս վիճակում Արցախն էլ, Մեղրին էլ, տո երևի Աստրախանն էլ կտա, էնքան որ Ուկրաինական ճահճից թուրքերին հեռու պահի, ու Կովկասում Իրանին հակակշիռ ստեղծի»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում ենՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքըՈւղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտՄարկ Ցուկերբերգը «կոտրել է» իր 7-ամյա դստեր երազանքըՀազարագյուղի պեղավայրում Անահիտ աստվածուհու դիմանկարով ածխացած խնձոր է հայտնաբերվելՄեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Ալեն ՍիմոնյանՀայաստանի ճանապարհի նկատմամբ նույնիսկ ռուսական վերահսկողությունն է անընդունելի Իրանի համար. իրանցի վերլուծաբան (տեսանյութ)Louis Vuitton-ի դդում-պայուսակը վաճառվել է 150 հազար դոլար ռեկորդային գնովՊատրաստ ենք ներկայացնել Ռուբեն Վարդանյանի շահերը ՀՀ դատարաններում. Սոս ՀակոբյանՈստիկանապետը գնդակահարել է դատավորինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատը հայ ժողովրդի ապագայի նկատմամբ․ Դավիթ Մանուկյան«Ադրբեջանում մի քանի հարյուր-հազարանոց ցուցակներ են կազմում. դա մեր ինքնիշխանության տակ դրվող ռումբ է». Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)ԵՄ-ն 13.5 մլն եվրո է փոխանցել Փաշինյանին արցախցիների աջակցության համարՀերթական փողոցն է փակվելու ԵրևանումԵՄ-ն պատրաստ է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմըՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքինԱրցախյան իրադարձությունները դարձան «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը. Լեմկինի ինստիտուտՈւկրաինան մտադիր է այս տարի վերջ դնել հակամարտությանը․ ԶելենսկիՎլադիմիր Պոզները վերադառնում է ռուսական «Առաջին ալիք»Բևեռը դադարեցնում է հետագա համագործակցությունը Սրբազան շարժման հետՎերաքննիչ դատարանը մերժել է դատախազության միջնորդությունը ինձ ձերբակալելու վերաբերյալ. Հրաչ ՂևոնդյանՁերբակալվել է Վահե Հակոբյանի եղբայրըԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԱմերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը ցանկանում է Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարելՎահե Ղազարյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության ուղղություններըԵրկուշաբթի Հակակոռուպցիոն դատարան կներկայանան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետն ու այլ պաշտոնյաներ․ գործի վերսկսումԱրագածոտնի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից 1-ին անգամ Սուրբ Ստեփանոս եկեղեցի կբերվի Ստեփանոս Նախավկայի ՄասունքըԴատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկելԹուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնումՀ1-ը հարկատուների հաշվին սնունդ է ձեռք բերել. oragir.newsՏավուշի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ կա զոհ ու վիրավոր Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում«Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի էԱյսուհետ կգործի կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ Փաշինյանը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկաՆախատեսվում է Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելԱլեքսանդրա Գրիգորյանը` Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն բրոնզե մեդալակիրՑավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանությունՏիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը․ MediaHub.amԳլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի ներկայացրած դիտարկումների վերաբերյալՆիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le FigaroՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումներին. ԱՄՆ կոնգրեսականՉինացի պաշտոնյան աշխատանքի է ընդունել իր 58 սիրեկաններինԿարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամԽոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավորՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ
Ամենադիտված