Պուտինը նշել է, որ կարևոր խոսակցություն կունենա Էրդողանի հետ
ՌուսաստանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ քննարկելու է ուկրաինական հացահատիկի արտահանումը Եվրամիության (ԵՄ) սահմանափակելու հարցը, քանի որ այն չի հասնում ամենաաղքատ երկրներին, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի ուկրաինական հացահատիկն արտահանվի։ (...) Մենք դա արեցինք Թուրքիայի հետ համատեղ: Եթե մենք Թուրքիային բացառում ենք որպես միջնորդ երկիր, ապա Ուկրաինայից արտահանվող գրեթե ողջ հացահատիկը ուղարկվում է ոչ թե զարգացող ամենաաղքատ երկրներ, այլ Եվրամիության երկրներ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը: