Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства 

Ռուբեն Վարդանյանը փախչում՞ է «խորտակվող նավից». քաղաքական հայտի հակառակ կողմը

Аналитический

Ընդամենը օրեր առաջ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց ՌԴ քաղաքացիությունից, Ռուսաստանում իր բիզնես ակտիվներից հրաժարվելու՝ դրանք ընտանեկան հիմնադրամին փոխանցելու և Արցախ տեղափոխվելու որոշման մասին: Այս որոշումը անչափ ռեզոնանսային էր, շատերի համար Վարդանյանի այս քայլը  հայրենասիական պոռթկում էր, սակայն, չկա՞ արդյոք այդ պոռթկման հետևում շատ ավելի ռացիոնալ հաշվարկ:

Դիցուք՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելը այս փուլում Ռուբեն Վարդանյանի համար ոչ այլ ինչ է, քան կենսական անհրաժեշտություն, հաշվի առնելով այն սկանդալային քեյսերը, որոնք գործարարը կուտակել է վերջին տարիներին: 2019-ին Լիտվական բանկից արտահոսած փաստաթղթերի կատարված ուսումնասիրությունը բացահայտել է փողերի լվացման մեխանիզմ։ Այդ սխեմայի միջոցով են Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակները օրինականացրել իրենց ֆինանսները՝ օգտագործելով հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։ Արտահոսած փաստաթղթերում միայն մեկ պայմանագիր կա, որը ստորագրել է Ռուբեն Վարդանյանը։ Այդ պայմանագրի համաձայն՝ նա հանդես է եկել որպես TD Advisors LTD օֆշորային ընկերության տնօրեն։ Վարդանյանի ղեկավարած այս ընկերությունը 8.9 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Սեյշելյան կղզիներում գրանցված օֆշորային Brightwell Capital Inc. ընկերությանը: Ըստ վարկածներից մեկի՝ «Տրոյկա դիալոգը» ստեղծել էր մարդկանց տվյալների հավաքագրման համակարգ, որը գործարկում էին ընկերության աշխատակիցները։ Այն ռուսաստանաբնակ գործարարները, ովքեր որևէ կեպ առնչվում էին Ռուբեն Վարդանյանի կամ «Տրոյկա դիալոգի» հետ և ունեին Հայաստանից ժամանած աշխատակիցներ, հավաքագրում էին նրանց անձնական տվյալներն ու հանձնում «Տրոյկայի» օգտագործմանը։

Ըստ այս ուսումնասիրության՝ «Տրոյկա լվացքատան» գումարներն օգտագործվել են Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Մոնտենեգրոյում անշարժ գույք գնելու, ինչպես նաև շքեղ զբոսանավեր և թանկարժեք արվեստի գործեր ձեռք բերելու համար։ Այդ հաշիվներից են վճարվել Ռուսաստանում հայտնի  գործարարների զավակների՝ արևմտյան համալսարանների ուսման վարձերը։  Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) ռուսաստանցի աշխատակիցները հարցազրույց են արել Ռուբեն Վարդանյանի հետ, ով չի հերքել, որ «Տրոյկա դիալոգն» օգտագործել է արտասահմանյան ընկերությունների հաշիվները տարբեր բանկերում գործարքներ իրականացնելու համար։ Վարդանյանի խոսքով՝ «Տրոյկան» համագործակցել է այդպիսի գրեթե 20 բանկի հետ։

Այդքանով սկանդալը չավարտվեց: Եվրախորհրդարանում Լիտվան ներկայացնող պատգամավոր Պետրաս Աուշտրևիչիուսի նախաձեռնությամբ՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Լեհաստանը, Շվեդիան ու Եվրամիության այլ պետություններ ներկայացնող ընդհանուր առմամբ 22 պատգամավորներ իրենց ստորագրությունն են դրել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին ուղղված փաստաթղթի ներքո, որը պահանջում էին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ռուբեն Վարդանյանի և լիտվական «Յուկիո» բանկի նախկին նախագահ Վլադիմիր Ռոմանովի նկատմամբ, որոնց անունը կապվում է «Տրոյկա լվացքատան» հետ:  

Ի դեպ, այս սկանդալային բացահայտումներից հետո Ռուբեն Վարդանյանը սկսեց ազատվել իր որոշ բիզնես ակտիվներից: Այսպես՝ գործարարը Մոսկվայում գտնվող «Воздвиженка Центр» բիզնես կենտրոնի իր մասնաբաժինը (10%) վաճառեց չինական Fosun ընկերությանը։ 

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին,  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական պատգամավորների ներկայացրած օրինագծում (Putin Accountability Act),  պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում հայտնվել է նաև Ռուբեն Վարդանյանի անունը, առաջարկ է հնչվեցվել արգելափակել վերջինիս գույքը, հարցը դեռևս քննարկման փուլում է:

Վերոնշյալ բոլոր վտանգները դեռևս շարունակում են կախված մնալ Ռուբեն Վարդանյանի բիզնես կայսրության վրա: Եվ տվյալ պարագայում թերևս ամենատրամաբանական քայլը հենց ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելն է, ինչն էլ իր հերթին թույլ կտա փրկվել Վարդանյանին և ստանալ մանեվրելու փոքր ինչ ավելի մեծ դաշտ: Բնական է, որ իր կուտակած կապիտալը չկորցնելու համար Վարդանյանը պատրաստ է, ինչպես ինքն է ասում՝ լինել թե կոշկակար, թե հավաքարար, թե ղեկավար, նույնիսկ բանտ նստել, սակայն, պատահական չէ, որ նա ընդգծում է թե որտեղ է պատրաստ գնալ նման զոհաբերության՝ Հայաստանում: Բնականաբար, այստեղ նրա բանտ նստելու հավանականությունը շատ ավելի փոքր է, եթե չասենք՝ զրոյական է, ի տարբերություն նույն ԵՄ երկրների և ԱՄՆ-ի, որոնց հակակոռուպցիոն մարմինների ուղղակի թիրախում հայտնվել է Վարդանյանը: Հետևաբար հարց է առաջանում, արդյոք՞ անկեղծ է ռուսաստանաբնակ գործարարը իր քաղաքական նկռտումներում և «հայրենիքը փրկելու» ցանկության մեջ , թե դրանց հետևում երևում են Վարդանյանի բիզնես շահերի «ականջները», իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալը և Արցախ տեղափոխվելը ընդամենը հարմար և պաթոսային շղարշ են, որով Վարդանյանը փորձում է քողարկել իր բիզնես կայսրության և սեփական «կաշին» փրկելու ծրագիրը: Հակառակ դեպքում առնվազն տարաօրինակ է, որ գործիչը ով դեռ երեկ հերքում էր ակտիվ քաղաքականություն մտնելու իր մտադրությունը և պնդում, որ պետք չէ սպասել «փրկչի», այսօր կտրուկ քաղաքական հայտ է ներկայացնում է և ինքն է փորձում հանդես գալ այդ «փրկչի» կերպարով...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовера
Самое популярное