ՌԴ-ում մեկնարկել է եռօրյա քվեարկությունը․ ընտրում են մարզպետների, շրջանային պատգամավորների
РоссияՌուսաստանում մեկնարկել են տարբեր մակարդակների լայնամասշտաբ ընտրություններ։
Այս տարի մարզերին իրավունք է տրվել ինքնուրույն որոշել, թե քանի օր ժամանակ են տալիս ընտրողներին՝ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու և միասին կերտելու երկրի ներկան ու ապագան, գրում է tvc.ru-ն։
Մասնակցում է 82 սուբյեկտ, որոնցից 14-ում՝ կընտրեն մարզպետների, իսկ 8-ում, ներառյալ Մոսկվայում, կարող եք քվեարկել հեռակա կարգով։ Սախալինում այսօր բացվել է առաջին ընտրատեղամասերից մեկը։ Այնտեղ և 5 այլ մարզերում կընտրեն օրենսդիր ժողովների պատգամավորների։
Ռուսաստանում ընտրությունների ընթացքը վերահսկում են տասնյակ հազարավոր դիտորդներ, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների անդամներ և հասարակական գործիչներ։