Միջազգային մրցաշարերում չպետք է լինեն ՌԴ դրոշներ, գույներ և խորհրդանիշներ․ ՄՕԿ-ի հայտարարությունը
ForeignՄիջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի փոխել իր դիրքորոշումը ռուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը Գործադիր կոմիտեի նիստից հետո։
«ՄՕԿ-ի գործկոմը մշտապես վերահսկում է իրավիճակը Ուկրաինայում, Կոմիտեն արդեն հաստատել և ընդունել է պատժամիջոցներն ու պաշտպանական միջոցները, դրանք մնում են ուժի մեջ»,-նշել է պաշտոնյան։
Նա հիշեցրել է, որ պատժամիջոցների համաձայն, միջազգային մրցումներում չպետք է լինեն ռուսական դրոշներ, գույներ և խորհրդանիշներ, միջազգային ֆեդերացիաները չպետք է մրցումներ անցկացնեն Ռուսաստանում։