Լևոն Քոչարյանը ցույց է տվել, թե ինչպես է հպարտանում Սիրուշոյով (լուսանկար)
ԺամանցԻնչպես արդեն հայտնել ենք, երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուի զարդերը կներկայացվեն Նյու Յորքի նորաձևության շաբաթին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր երգչուհին։
«Պռեգոմեշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին։
Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։
Պարտավորեցնող է այն, որ Պռեգոմեշն արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։ Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է»,- գրել էր Սիրուշոն։
Նրա ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, Ինստագրամի իր էջում կիսվել է նորությունով՝ տեղադրելով նաև «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի այն հատվածը, որտեղ Մուրադը հպարտանում է կնոջով։