Նորզելանդացին մասնակցել է մարաթոնին գարեջրի տուփի հագուստով
ԺամանցՆոր Զելանդիայում մարաթոնի մասնակիցներից մեկը հաղթահարել է տարածությունը՝ գարեջրի հսկա տուփ «հագած»։ Այս մասին հայտնում է 1News պորտալը։
Սպորտային մրցումները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Օտագո շրջանի Դանեդին քաղաքում։ Ուլտրամարաթոնի վազորդ Գլեն Սաթոնը միջոցառմանը ներկայացել է գարեջրի տարայով: Ավելի ուշ նորզելանդացին բացատրել է, որ նման շռայլ արտաքինով ցանկացել է ուրախացնել մարդկանց և աջակցել սպորտային ոլորտին իր համար մի քանի դժվար տարիներից հետո։
Մարզիկը պատմել է, որ մրցավազքի ժամանակ քամին բառացիորեն քշել է իրեն, և ինքը ընկել է։ Տղամարդուն, այնուամենայնիվ, հաջողվել է վեր կենալ և հասնել վերջնագծին։
«Ես չեմ տուժել, բայց տարան փոքր-ինչ վերանորոգման կարիք կունենա», - կիսվել է Սաթոնը:
Աղբյուրի համաձայն՝ 2021 թվականի մայիսին տղամարդը չորս օրում անդադար վազել է 600 կմ՝ բարեգործության համար գումար հավաքելու նպատակով։