Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 19-ին կհանդիպի քաղաքացիների հետ
ПолитическиеՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիների հետ կհանդիպի երկուշաբթի՝ Կինո Մոսկվայի կարմիր դահլիճում։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը։
«Երեկ մեր հայրենակիցների մի խումբ ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ինչպես երեկ գրասենյակ եկած քաղաքացիներին խոստացել էի, տեղեկացնում եմ, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 13:00-ին, Կինո Մոսկվայի կարմիր դահլիճում»,- նշել է նա սոցիալական ցանցի իր էջում: