Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին կընդունի ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հավատարմագիրը
ForeignՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին կընդունի 24 նոր ժամանած օտարերկրյա դեսպանների, այդ թվում` Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հավատարմագրերը:
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին հավատարմագրեր կընդունի օտար երկրների 24 դեսպանից: Ավանդույթի համաձայն՝ միջոցառումը կանցկացվի Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում»: