Ռազմական կրթությունը պետք է դառնա հանրային․ լուրջ վտանգի առջև ենք․ կրթության փորձագետ
SocietyՀաշվի առնելով Հայաստանի անվտանգային խնդիրները, ադրբեջանական կանոնավոր հարձակումները, օրվա հրամայական է դարձել նաև ռազմական կրթությունը ամուր հիմքերի վրա դնելը։
««Նախնական զինվորական պատրաստություն» (առավել հայտնի՝ ռազմագիտություն) առարկայի դասավանդման ընդհանուր արդյունավետությունը պետք է բարձրացվի։ Խոսքը ոչ թե այդ առարկայի դասաժամերի ավելացման մասին է, այլ տեսական ու դասարանային մակարդակից առավել գործնական պարապմունքների անցնելու»։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ընդգծեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նա նշեց, որ ՀՀ-ում կան դպրոցներ, որտեղ ռազմագիտության ուսուցումը բավականին լավ է կազմակերպված։
«Այդուհանդերձ, գործնական պարապմունքների մեծ անհրաժեշտություն կա։ Առարկայի դասավանդումը ոչ միայն դպրոցներում, քոլեջներում կամ համալսարաններում է պետք իրականացնել, այլը ամբողջ բնակչության։ Ռազմական կրթությունը պետք է դառնա հանրային, քանի որ լուրջ վտանգի առջև ենք»,-ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով, պետությունը պետք է նաև ավելացնի ֆինանսական աջակցությունը այդ նպատակի համար՝ ապահովելու համապատասխան ռեսուրսներ, կահավորանք, տարածքներ, նյութատեխնիկական բազա և այլն։
Արա Ալոյան