Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն. Բլինկենը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման մասին
ԼուսանկարներԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին և կից հրապարակել կադրեր վերը նշված հանդիպումից։
«Այսօր ես ուղիղ բանակցություններ եմ վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես ես ասացի հանդիպման ընթացքում, ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, և դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,-գրել է Բլինկենը։