Սիրահարներ Օլիվիա Ուայլդը և Հարի Սթայլսը Նյու Յորքում ներկայացրել են իրենց նոր ֆիլմը
PhotosԴերասաններ Օլիվիա Ուայլդը և Հարի Սթայլսը Նյու Յորքում ներկայացրել են «Մի անհանգստացիր, արևս» ֆիլմը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ «Մի անհանգստացիր, արևս» ֆիլմի պրեմիերան Նյու Յորքի AMC Lincoln Square-ում, որտեղ Օլիվիա Ուայլդը հանդես է եկել՝ որպես ռեժիսոր, իսկ նրա սիրելին՝ Հարրի Սթայլսը, խաղում է գլխավոր դերերից մեկը: Doctor House-ի աստղը հանրությանը ներկայացել է մինչև հատակը հասնող Yves Saint Laurent-ի զգեստով՝ բաց մեջքով, իսկ One Direction-ի նախկին մենակատարը՝ Gucci-ի կոստյումով:
Օլիվիա Ուայլդի և Հարի Սթայլսի սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2021 թվականին։