Ջեյմս Քեմերոնը պատմել է «Ավատարի» պրոդյուսերների հետ կոնֆլիկտի մասին
ФотографииԿանադացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը խոսել է «Ավատար» ֆիլմի առաջին մասի պրոդյուսերների հետ կոնֆլիկտի մասին, հայտնում է Variety-ն։
Ստուդիան Քեմերոնից պահանջել է կրճատել ժապավենի երկարությունը և հեռացնել որոշ տեսարաններ, որոնցում հերոսները թռչում են օդով։ Քեմերոնը նշել է, որ սրանք այն տեսարաններն են, որոնք հանդիսատեսն ամենաշատն է հավանել թեստային ցուցադրությունների ժամանակ: «Այնուհետև ես ուղղակի գիծ քաշեցի ավազի վրա և ասացի. «Գիտե՞ք ինչ: Ես նկարահանել եմ «Տիտանիկը»։ Տեսնո՞ւմ եք այն շենքը, որտեղ մենք հանդիպում ենք, այս նոր կես միլիարդ դոլարանոց համալիրը: Այն գնվել է «Տիտանիկի» փողերով, այնպես որ ես կարող եմ ինքս որոշել»,- հիշում է կինոօպերատորը:
Այնուհետև պրոդյուսերները գովաբանել են նրան ֆիլմի արտադրության մեջ նրա համառության համար, ինչի շնորհիվ՝ այն դարձավ բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը։
2022 թվականի սեպտեմբերին Ջեյմս Քեմերոնը հայտարարեց «Ավատար 4»-ի նկարահանումների մեկնարկի մասին։ «Ավատար 2»-ի պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ մնացած երեք մասերը կթողարկվեն յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ համապատասխանաբար 2024, 2026 և 2028 թվականներին: Նախնական տվյալներով՝ «Ավատար 4»-ը կթողարկվի 2026 թվականի դեկտեմբերի 18-ին։