49-ամյա Քեյթ Բեքինսեյլը վառ բիկինիով ցուցադրել է կազմվածքը
Photos49-ամյա հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը վառ բիկինիով ցուցադրել է իր կազմվածքը։ Նա լուսանկար է հրապարակել սոցցանցերում։ Նա կեցվածք է ընդունել բաց կանաչ լողազգեստով՝ շիֆոնե թիկնոցով և բարձրակունկ սանդալներով։
Դերասանուհին երկրպագուներին ասել է, որ հանուն սլացիկ կազմվածքի պատրաստ է ամեն ինչի։ Քեյթ Բեքինսեյլը երկար տարիներ ակտիվորեն զբաղվում է սպորտով, նա մարզվում է շաբաթական առնվազն հինգ անգամ։ Դերասանուհին նաև ուշադիր հետևում է սննդին, միս չի ուտում և ալկոհոլ չի օգտագործում:
Քեյթ Բեքինսեյլը դուստր ունի ուելսցի դերասան Մայքլ Շինից։ Նա ծնվել է 1999 թվականի հունվարի 31-ին։ Լիլի Մոն գնացել է իր ծնողների հետքերով։ Նրա ստեղծագործական դեբյուտը տեղի ունեցավ դեռևս 2005 թվականին։ Այնուհետև արտիստների դուստրը մոր հետ նկարահանվեց «Անդրաշխարհ 2. Էվոլյուցիա» ֆիլմում։ Նա խաղաց երիտասարդ Սելինի դերը։ Քեյթ Բեքինսելը և Մայքլ Շինը պաշտոնապես չեն գրանցել իրենց հարաբերությունները, իսկ 2003 թվականին նրանք բաժանվեցին։