Շրջափակման մեջ գտնվողն ադրբեջանական ջոկատը դեռ հետ չի քաշվել Ջերմուկից. ՊՆ խոսնակ
ОбществоԱռավոտյան ժամը 8.30-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Հակառակորդի կողմից ցանկացած վիրավորի դեպքում ՊՆ-ն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածում է»,-ասաց նա:
Հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե՞ ինչպես ԳՇ պետն ասաց՝ սպասում եք, որ պաշարները վերջանան եւ ինքնուրույն հետ գնան, ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»: