Վանաձոր–Գյումրի ավտոճանապարհին բախվել են Mercedes-ն ու Volkswagen Jetta-ն. կա 5 վիրավոր
Чрезвычайный случайԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50–ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Արևաշող գյուղի խաչմերուկում բախվել են Mercedes և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: