Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են ատել հայերին (տեսանյութ)
VideoԱդրբեջանցի իրավապաշտպան Նիջաթ Իմրանը տեսանյութ է հրապարակել, որում ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են ատել հայերին։
«Հոլովակը նկարահանվել է Սումգայիթ քաղաքում (Ադրբեջան): Եվս մեկ տեսանյութ այն մասին, թե ինչպես են երեխաները մեծանում պատերազմի և ատելության ոգով: Հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա Հիտլերյուգենդը»,- տեսանյութի նկարագրության մեջ գրել է Իմրանը։