Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» 

«Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի» կարճատև կեղծ հանրապետությունը. Հարութ Սասունյան

Политические

Անցյալ շաբաթ երկու ադրբեջանցիներ ամբարտավանորեն իրենց հռչակեցին կեղծ «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ղեկավարներ, որի մեջ իբր ներառված էին Հայաստանի Հանրապետության Սևանա լիճը և Սյունիքի մարզը։ Այս հայտարարությունն արվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի արևելյան սահմանների վրա բարբարոսական հարձակումից մի քանի օր անց: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախակի անդրադարձել է Հայաստանի Հանրապետության մեծ տարածքներին որպես Ադրբեջանի մաս՝ նրանց տալով կեղծ ադրբեջանական անուններ։ Ահա թե ինչ է նա ասել 2013 թվականի սեպտեմբերին. «Ադրբեջանի պետական դրոշը պետք է ծածանվի Շուշայում [Շուշի], Խանքենդիում [Ստեփանակերտ], իսկ ադրբեջանցիները պետք է ապագայում ապրեն իրենց պատմական հողերում։ Մեր պատմական հողերն են՝ Իրևանի [Երևան] խանությունը, Գյոյչեն [Սևանա լիճը] և Զանգեզուրի շրջանները։ Կգա ժամանակը, և մենք կապրենք այդ հողերում։ Ես հավատում եմ դրան, վստահ եմ դրանում։ Բոլորը պետք է իրենց ջանքերը գործադրեն դրան հասնելու համար»։ Ավելին, 2015-ի մարտին Ալիևը հայտարարեց. «Ադրբեջանը կվերականգնի պատմական արդարությունը և կվերադարձնի ոչ միայն անջատված Լեռնային Ղարաբաղի մարզը և նրա շրջակա տարածքները, որոնք ներկայումս գտնվում են հայերի ձեռքում, այլև ներկայիս Հայաստանի որոշ հատվածներ»:

Նա պարծենալով նախատեսում էր, որ «Ղարաբաղն ազատագրելուց հետո մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Երևան, Գյոյջա [Սևանա լիճ], Զանգեզուր [Հայաստանի Սյունիքի մարզ] և այլն։ Երիտասարդ սերունդը պետք է իմանա, որ մեր հողերը չեն սահմանափակվում միայն անկախ Ադրբեջանի ներկայիս տարածքներով։ Մենք պետք է վերադառնանք նաև այդ հողերը և պիտի վերադառնանք»։

Եթե Ադրբեջանի նախագահը նման անպարկեշտ հայտարարություններ է անում, ապա զարմանալի չէ, որ մյուս ադրբեջանցիները թութակի պես կրկնում են նրա անհիմն պնդումները։

Անցյալ շաբաթ երկու ադրբեջանցիներ՝ Ռիզվան Թալիբովը և Մեհմեդ Ալի Արսլանը, իրենց հայտարարեցին «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության նախագահ ու փոխնախագահ» և հռչակեցին նրա անկախությունը՝ մայրաքաղաք Կապանով կամ Վարդենիսով (Հայաստան)։

Այս ադրբեջանցիները մասնակցել են Անկարայում այդ կեղծ հանրապետության առաջին ներկայացուցչության գրասենյակի բացմանը՝ պնդելով, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ճանաչել է այն: «Նախագահ» Թալիբովը հայտարարել է, որ Թուրքիան և «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրը մեկ ազգ, երկու պետություն են»։ Նա պետք է որ մոռացած լիներ Ադրբեջանի Հանրապետության մասին, որն օգտագործում է այդ նույն կարգախոսը։

Ի դժբախտություն ադրբեջանցիների՝ նրանց ցնծությունը շատ կարճ տևեց։ Սեպտեմբերի 22-ին Eurasianet.org-ը հոդված հրապարակեց՝ «Ադրբեջանի «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» վերելքն ու անկումը» վերնագրով: Այս «Հանրապետությունը» տևեց ընդամենը երեք օր, թեև Ադրբեջանի իշխանամետ մամուլն ի սկզբանե հրապարակեց այս կեղծ լուրը: Ադրբեջանի խորհրդարանի անդամ Թուրալ Գյանջալին անմիջապես հավանություն տվեց գոյություն չունեցող «Հանրապետությանը»: Այնուամենայնիվ, Գյանջալին մի քանի ժամվա ընթացքում ջնջեց իր ֆեյսբուքյան գրառումը, իսկ ադրբեջանական կայքերի մեծ մասը հեռացրեց այս «Հանրապետության» մասին բոլոր հղումները։ Իշխանամետ լրատվամիջոցները վարկաբեկեցին ոչ միայն «Հանրապետությանը», այլև նրա նույնքան կեղծ «նախագահ» Թալիբովին, որը նախարարներ էր նշանակել և որոշումներ ընդունել։

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը դատապարտեց Թալիբովին՝ հայտարարելով, որ նա «իրականում գիտական գիտելիքներ կամ հետազոտություններ չունի «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ։ Նա չգիտի Արևմտյան Ադրբեջանի ոչ պատմությունը, ոչ աշխարհագրությունը։ Նրա շրջապատում հնարավոր չէ գտնել մեկ լուրջ մարդ, իսկ այն մարդկանց մեծ մասը, ում նա անվանել, նշանակել և ընդգրկել է կառույցներում, նույնիսկ տեղյակ չէ այդ մասին։ Թալիբովը բարձր պաշտոնների «նշանակում» և «լիազորություններ» է տալիս ցանկացածին, անկախ նրանց ինքնությունից կամ քաղաքական հայացքներից, շողոքորթության կամ ճաշի կամ 5-10 մանաթի [մի քանի դոլար] դիմաց»։

Ադրբեջանի խորհրդարանի անդամ Հիքմաթ Բաբաօղլուն սեպտեմբերի 21-ին գրեց. «Այսպես կոչված «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը» քաղաքական-գաղափարական  ահաբեկչություն է Ադրբեջանի դեմ»: Բաբաօղլուն հավելեց. «Նման քաղաքական կեղծավորը [Թալիբովը] բարոյական իրավունք չունի ո՛չ ստեղծելու «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» և ո՛չ էլ նույնիսկ արտասանելու այս սուրբ անունները։ Որովհետև այս գաղափարով, մինչ Ադրբեջանը պնդում է Զանգեզուրի միջանցքի հարցը, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը մտադիր է ոչ թե Զանգեզուրում միջանցք բացել, այլ այնտեղ պետություն ստեղծել։ Սա իսկական սադրանք է միջանցքի բացման դեմ»։

Ըստ Eurasianet.org-ի՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանում ինչ-որ մեկի կողմից նման տխմար միտք է հնչում: «2020 թվականին Թուրքիայում ադրբեջանցի ակադեմիկոս Գաֆար Չահմաղլին ստեղծեց այն, ինչն անվանեց Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն (Իրևան), որն էլ ավելի մեծ տարածք էր ընդգրկելու։ Այդ նախագիծը (որը նաև կոչվում էր Իրևանի թուրքական Հանրապետություն) ակնհայտ կառավարական կապերով կապված էր մեկ այլ խմբի՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ, բայց այն չստացավ պետական հաստատման (կարճ) մակարդակ, ինչպես Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը»։

Շատ հիասթափված «նախագահ» Թալիբովը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Մինչ մենք սպասում էինք հայերի հարձակմանը, «մերոնցից» ոմանք աննախադեպ հարձակմամբ և զրպարտությամբ լի հարձակվեցին մեզ վրա․․․»։

Բոլոր այն ադրբեջանցիները, որոնք դատապարտել են Թալիբովին և Արսլանին, չեն  գիտակցել, որ անուղղակիորեն դատապարտում էին նաև նախագահ Ալիևին, որը նման անհիմն հայտարարություններ է արել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Nikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-Севан
Самое популярное