Ինչու՞ է Ռուսաստանը զորքերը դուրս բերել Ֆինլանդիայի և Բալթյան երկրների սահմաններից
ИностранныйՌուսաստանը իր զորքերը դուրս է բերել Ֆինլանդիայի և Բալթյան երկրների սահմաններից:
Այդ մասին գրել է Foreign policy ամերիկյան ամսագիրը:
Նշվում է, որ Ռուսաստանի հյուսիս-արևմտյան սահմանները հսկող 30 հազար զինվորականների ավելի քան 80 տոկոսը դուրս է բերվել և, ենթադրաբար, վերաբաշխվել Ուկրաինայում:
Պարբերականի փոխանցմամբ, սա վերջին յոթ ամիսներին այդ հատվածում զինված ուժերի ամենալայնածավալ կրճատումն է: